ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ  ԿՈՌՈՒՊՑԻՈՆ  ՌԻՍԿԵՐԻ   ԵՎ   ԴՐԱՆՑ   ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ   ԿԱՄ  ՆՎԱԶԵՑՄԱՆՆ  ՈՒՂՂՎԱԾ   ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՄԵԿՆԱՐԿԸ   ,,ՃԱԿԱՏԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ,,ՊՈԱԿ-ում

Նոյեմբերի  15-ին    դպրոցի  տնօրեն  Ե.Բաբայանը   կլոր  սեղանի  շուրջ  հավաքեց  դպրոցի  ուսուցիչներին:  Նա ներկայացրեց ՀՀ  կառավարության  2015թ-ի  սեպտեմբերի  25-ի  N 1141-ն  որոշման  մեջ  կատարված  լրացումները  և  2018թ-ի  հունվարի  18-ի  N 133   որոշումը:  Կանգ  առավ  հավելված  N 6-ում,  որն  էլ  քննարկման   նյութ  դարձավ  ուսուցիչների  մեջ:  Բանավեճն ունեցավ հետաքրքիր ընթացք:
Որոշվեց աշակերտների հետ ևս անցկացնել քննարկումներ, զրույցներ,  իսկ տարեվերջին՝ բաց դաս հասարակագիտություն առարկայից, քանի որ 8-րդ դասարանում ուսումնասիրվում է այդ թեման: Հավաքվածներն առաջարկեցին հանձնարարել հայոց լեզվի ուսուցչուհուն՝ անցկացնել շարադրությունների մրցույթ՝ այդպիսով ամփոփելով թեման և ի մի բերելով աշակերտների կարծիքները: 

 

2017-2018 ներքին գնահատում

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ,,Ճակատենի հիմնական դպրոց,,ՊՈԱԿ-ի կառավարման  խորհրդի կողմից թիվ 6 նիստի օրակարգում քննարկման է դրվել ,,Դպրոցի բյուջեի նախագիծը ,, և արԺանացել հավանության:

Խորհրդի նախագահ՝             /Ֆ.Մկրտչյան/

ՄԵՐ  ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ  ԲԱՎԱՐԱՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԵՑԻՆ ԴՊՐՈՑԸ : ՀԱՃԵԼԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ ԲՈԼՈՐԻԴՙ, ԵՂԵՔ ԱՌՈՂՋ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ :

Ցերեկույթ նվիրված ,,Մեր մեծերը ,, շարքից՝ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի 120-ամյակին և բանաստեղծ Վահան Թեքեյանի 139-ամյակին:

 Մեր աշակետները իմացան , թե ովքեր են ,, Մեր մեծերը ,, շարքից Ռուբեն Մամուլյանի և Վահան Թեքեյանի մասին, տեղեկացան նրանց կենսագրությանը , ստեղծագործություններին: