Բաց դաս -միջոցառում ,,Մայիսյան փառահեղ հաղթանակներ,,:
Մարտի 20-ին ,,Ճակատենի հիմնական դպրոց,,ՊՈԱԿ-ում տրվեց ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:Դաս միջոցառումը կազմակերպվեց 8-րդ և 9-րդ դասարաններում:Հայոց պատմության ուսուցչուհի Լ.Օսիպյանը դասը մեկնարկեց մայիսյան հերոսամարտերով՝ ներկայացվեց նախօրոք պատրաստված պաստառը՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Ապա ուսուցչուհին ներկայացրեց Բաշ- Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսամաարտերը:Մեջբերվեց Նժդեհի խոսքերը՝ Ապրել ու գործել այն բանի համար , որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել…