Մեր մասին

Մեր դպրոցի պատմությունը

dproci patm.

Հովհաննես Ղարախանյանի կենսագրություն

<< ճակատեն>> գյուղի  պատմությունը

Հայոց լեռնաշխարհի  բարձրաբերձ լեռների  Գոռ ժայռերին է  ապավինած Սյունիքը, որի գողտրիկ անկյուններից մեկում`   Մեղրու արևելյան  հատվածի գեղատեսիլ անտառածածկ լանջին ծվարել է Ճակատեն գյուղը; Գյուղ, որն ունի հարուստ կենսագրություն,  չքնաղ բնություն, հյուրասեր  մարդիկ; Ըստ պատմական աղբյուրների  գյուղը հիմնադրվել է  1920 թ. << Իրիգիս>> կոչվող հանդամասում; Ըստ ավանդույթի այն հիմնադրվել է 17-րդ դարի վերջին : Իրանից տեղահանված  Մելիք Աղագուլյանների և Կարախանյանների տոհմից; Տարիներ հետո գյուղը անհայտ պատճառներով տեղափոխվել  և հիմնադրվել է ներկայիս տեղը /19-րդ դարի սկզբին/; Նոր հիմնադրված գյուղում  սկզբից ապրում էին 78 բնակիչ; Այնուհետև  ըստ տարիների կտրվածքի բնակչության թիվը աճել է; Ներկայիս տվյալներով գյուղում հաշվառվաշ է 144 մարդ; Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո/ 1928թ./ գյուղը զարգացում ապրեց;  Սակայն զարգացման տենդենցը ավելի ակնառու դարձավ հատկապես խորհրդային տարիներին; Ճակատենի կոլտնտեսությունը ստեղծվել է 1928թ.-ին; Չնայած այն փոքր էր, բայց  համարվում էր  շրջկոմի լավագույն գյուղերից մեկը; Այդ տարիներին  հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր, ոչխարաբուծությունը, հավաբուծությունը , մեղվաբուծությունը, դաշտավարությունը, բանջարաբոստանային կուլտուրանների մշակումը, ծխախոտագործությունը;  Տարեկան մթերում էին 125տոննա   միս 50տ բանջարեղեն,15տ ծխախոտ և այլն;  1991թ. կոլտնտեսությունը լուծարվեց , ստեղծվեց անհատական սեկտոր;  Այժմ գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը , դաշտավարությունը, հավաբուծությունը, մեղվաբուծւթյունը, խոզաբուծությունը; 2012թ. հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակը կազմում է 229 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, 18 գլուխ խոզեր , 58 մեղվաընտանիքներ; 2011թ.ին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի  25հա աշնանացան, հողային ռեսուրսները կազմում են  5532հա;

Զարմանահրաշ   բնություն ունի Ճակատենը; Գյուղ ոտք դնող յուրաքանչյուր  մարդ իր հիշողությունների մեջ պահում է   1-ին ստացած տպավորությունները թե գյուղի մարդկանց, և թե բնության մասին;  Ճակատենյ , որը գտնում է ընդամենը 10կմ հեռավորության վրա Կապանից, ունի 1100մ բարձրություն ծովի մակարդակից; Մարզկենտրոնին մոտ գտվելը հնարավորություն է տալիս   հաճախակի կազմակերպել  այցելություններ  թե տեղացիների և թե զբոսաշրջիկների համար; Գյուղի արտաքինին  հատուկ շունչ է տալիս Ս.Բ  Հռիփսիմե եկեղեցին /10-րդ դար/, մատուռները, կամուրջը/17-րդ դար/, մի քանի   գյուղատեղեր` Շինատեղ, Գեղեցուխութը, Իրիգիսը,  Գրմեշան,  Շնդռենը; 1911թ.ին Հովհաննես  Ղարախանյանի բարերարությամբ կառուցվել է գյուղի դպրոցը, << Ներքին աղբյուրը>>,  գյուղում գտնվող   այսօրվա եկեղեցին և Իրիգիս – Գելմեշա հատվածը միացնող կամուրջը; 2002-2004թթ բարերարների շնորհիվ գյուղում վերանորոգվել է 19-րդ դարում կառուցված Ս.Բ  Հռիփսիմե եկեղեցին, 2009թ.ին կառուցվել է Ս.Բ Հովհաննես մատուռը;  Գյուղի կենտրոնում կյանքի է կոչվել մի համալիր ,  որն իր մեջ ամփոփում է արցախյան ազատամարտում զոհված համագյուղացւների հիշատակը հավերժացնող հուշաքարը և կոթողը;

Թե  արցախյան գոյամարտում և թե մեծ հայրենական պատերազմում  իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել գյուղացիները թվով 150 հոգի, որոնցից 99 զոհվել են; Զոհված ճակատենցիների   հիշատակը հավերժացնելու  համար  համագյուղացիների հանգանակությամբ  1967թ.ին կառուցվել է հուշակոթողը,  որը հետագայում վերակառուցվեց և ներկայումս դարձել է թանգարան, որը ճանաչվել է   որպես լավագույն հուշակոթողներից մեկը մարզում;  Համագյուղացիների մի մասը ապրում է արտերկրում ,չնայած նրանց հեռու գտնվելուն , սակայն կապը շատ մեծ է հայրենի գյուղի հետ; Անմասը չեն նաև  բարերարների ակտիվ գործունեությունը , որոնց շնորհիվ  կատարվել է կառուցողական , ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ, հատկապես ցանկանում եմ շեշտադրել Կիմ Կարախանյանին, նրա որդի`  Կարեն Կարախանյանին,  Գագիկ Մելքումյանին, Հովհաննես Ղարախանյանին, որոնց անսահման նվիրվածությունը  բարձր են գնահատվում  համագյուղացիների կողմից;

ԿՓՖԱ ՀԿ- ն Ճակատեն համայնքում հենակետ է հիմնել 2003թ.ից որը սպասարկում է 28 անդամներ  և շահառուներ;  Գյուղում  զարգացած  է  անասնապահությունը , բանաջարաբուծությունը,  վերջին տարիների կազմակերպության աջակցությամբ  այգեգործությունը;  Կազմակերպությունը գյուղում ստեղծել է կենսահումուսի կետեր;

Իմ կարծիքով բոլոր ճակատենցիների համար  իրենց գյուղը անկրկնելի է;  Ավարտելով զեկույցս , ես մեկ անգամ ուզում եմ նշել որ ինձ համար շատ թանկ  ու հարազատ է իմ հայրենի Ճակատենը` իր բարձրիկ սարերով, սառնորակ աղբյուրներով, ալպիական ծաղիկներով, բազմատեսակ կենդանիներով , մեղմ  կլիմայով;