ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ  ԿՈՌՈՒՊՑԻՈՆ  ՌԻՍԿԵՐԻ   ԵՎ   ԴՐԱՆՑ   ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ   ԿԱՄ  ՆՎԱԶԵՑՄԱՆՆ  ՈՒՂՂՎԱԾ   ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՄԵԿՆԱՐԿԸ   ,,ՃԱԿԱՏԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ,,ՊՈԱԿ-ում

Նոյեմբերի  15-ին    դպրոցի  տնօրեն  Ե.Բաբայանը   կլոր  սեղանի  շուրջ  հավաքեց  դպրոցի  ուսուցիչներին:  Նա ներկայացրեց ՀՀ  կառավարության  2015թ-ի  սեպտեմբերի  25-ի  N 1141-ն  որոշման  մեջ  կատարված  լրացումները  և  2018թ-ի  հունվարի  18-ի  N 133   որոշումը:  Կանգ  առավ  հավելված  N 6-ում,  որն  էլ  քննարկման   նյութ  դարձավ  ուսուցիչների  մեջ:  Բանավեճն ունեցավ հետաքրքիր ընթացք:
Որոշվեց աշակերտների հետ ևս անցկացնել քննարկումներ, զրույցներ,  իսկ տարեվերջին՝ բաց դաս հասարակագիտություն առարկայից, քանի որ 8-րդ դասարանում ուսումնասիրվում է այդ թեման: Հավաքվածներն առաջարկեցին հանձնարարել հայոց լեզվի ուսուցչուհուն՝ անցկացնել շարադրությունների մրցույթ՝ այդպիսով ամփոփելով թեման և ի մի բերելով աշակերտների կարծիքները: 

 

2017-2018 ներքին գնահատում